Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյան Ալլերն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո։
Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ ընկերական հանդիպման 74-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 5-1 հաշվով՝ հօգուտ Դորտմունդի «Բորուսիայի»։ Ալլերը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հիշեցնենք, որ Ալլերը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից» 2022 թվականի ամռանը։ Հարձակվողի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Տեղափոխությունից հետո հարձակվողի մոտ ախտորոշվել է ամորձիների չարորակ ուռուցք։ Ալլերը ենթարկվել է քիմիաթերապիայի և երկու վիրահատության։
2021/2022 թթ․ մրցաշրջանում հարձակվողն «Այաքսի» կազմում մասնակցել է 43 խաղի, դարձել 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։