Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին, որը վնասվածք է ստացել Կատարում անցկացված աշխարհի առաջնությունից հետո դահուկներով սահելիս, կարող է ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինել վերականգնման համար, քան ի սկզբանե նախատեսվում էր: Այս մասին հայտնում է Bayern & Germany թվիթերյան էջը:
Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահն ԱԱ-ից հետո հանգստանալիս վնասվածք է ս տացել, ինչի պատճառով չի կարողանա շարք վերադառնալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Բավարիան» ի սկզբանե հայտնել է, որ Նոյերն աջ կոճի կոտրվածք է ստացել: Բայց, աղբյուրի փոխանցմամբ, Նոյերի վնասվածքն ավելի լուրջ է և վերականգնման համար կարող է ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինել, քան ի սկզբանե նախատեսվում էր:
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Նոյերը «Բավարիայի» կազմում 16 հանդիպման է մասնակցել, որոնցում 14 գոլ է բաց թողել և 7 անգամ անառիկ պահել դարպասը:
























































