«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը, որն այժմ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչն է, խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր ձեռքբերման մասին։
«Մեսսիի տրանսֆե՞րը.․․ Ես հավատում եմ այս տրանսֆերին, քանի որ MLS-ն ամբողջ աշխարհում համարվում է մրցունակ լիգա։
Այս մակարդակի ցանկացած տրանսֆեր բարդ գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Եթե մեզ հաջողվի պայմանագիր կնքել Լիոնելի հետ, ես շատ գոհ կլինեմ։ Ցանկանում եմ աշխատել լավագույն ֆուտբոլիստների հետ»,- մեջբերում է մասնագետին Daily Mail-ը:
35-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։