Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ձեռքն է վերցրել իրավիճակը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Նոել Լե Գրեի՝ Զինեդին Զիդանի հասցեին մեկնաբանությունից հետո:
RMC-ի փոխանցմամբ՝ Մակրոնը հետաքրքրվել է, թե արդյոք ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը չի ցանկանա ստանձնել «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին։
Նշվում է, որ Պլատինին կարող է դեմ լինել ֆուտբոլային ոլորտ վերադառնալուն։
67-ամյա Պլատինին 2015 թվականին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էթիկայի կոմիտեի կողմից 8 տարով հեռացվել է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից՝ կապված կոռուպցիայի մեջ կասկածանքների հետ։ Այնուհետև այդ ժամկետը կրճատվել է մինչև 4 տարի, իսկ 2019 թվականին լրացել է որակազրկման ժամկետը։