Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսին, որը որոշել է ավարտել միջազգային կարիերան.
«Շնորհակալություն ամեն ինչի համար, ավագ»,- գրել է Մբապեն սոցիալական ցանցի իր էջերում:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում Լյորիսը 145 հանդիպման է մասնակցել, ինչը հավաքականի ռեկորդ է: Որպես ավագ՝ դարպասապահը 121 անգամ է թիմին ուղեկցել խաղադաշտ. սա ևս ունիկալ նվաճում է: Ֆրանսիայի հավաքականի հետ Լյորիսը 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2021 թվականին՝ Ազգերի լիգայի հաղթող:
ԱԱ-2022-ում Լյորիսը Ֆրանսիայի հավաքականի հետ հասել է մինչև եզրափակիչ, որտեղ ֆրանսիական թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է Արգենտինային: