Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է ակումբում դարպասապահների հետ կապված խնդրի մասին։
«Սվենը գլուխ կբերի։ Մենք միշտ կարող ենք նրա վրա հույս դնել։ Այն, ինչ տեղի ունեցավ Մանուելի հետ, ողբերգություն է։
Ակումբի առջև նոր առաջադրանք է դրվել։ Ձմեռային տրանսֆերային պատուհանը չի փայլում հաջող գործարքներով։ Հեշտ չէ, բայց ակումբը գլուխ կհանի։ Որոշումը կկայացվի, և մենք պատրաստ ենք դրան։ Մի քանի տարի առաջ մենք շատ հեռուն գնացինք ՉԼ-ում Ուլրայխի հետ։ Այնպես որ, այդ առումով ամեն ինչ կարգին է»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
Հիշեցնենք՝ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել և մյունխենցիները նոր դարպասապահ են փնտրում։