«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը որոշել է չհեռանալ Գերմանիայի հավաքականից 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
«Խաղից հետո հուզված էի, տխուր պահ էր: Ես մտածեցի այդ մասին և մտքեր փոխանակեցի Հանսի Ֆլիկի հետ:
Քանի դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ մնում, միշտ հասանելի եմ լինելու ազգային հավաքականին։
Մարզիչը կորոշի, թե երբ և ինչպես կարող եմ օգնել թիմին։ Նպատակը կրկին հաջողակ լինելն է։ Հանսին շատ տարբերակներ ունի հարձակման գծում: Ես շատ հանգիստ եմ, բայց միշտ այնտեղ կլինեմ, երբ մարզիչն իմ կարիքն ունենա»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը։