Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջուդ Բելինգեմը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Գերմանական թիմի հետ իսպանական Մարբելյա ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ ֆուտբոլիստը մոռացել է անձնագիրը: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դորտմունդի օդանավակայանում: Ֆուտբոլիստին օգնության է հասել իր մայրը՝ Դենիզը, որը տղայի անձնագիրը բերել է օդանավակայան: Դրանից հետո Բելինգեմը ցուցադրել է փաստաթուղթը և թիմի հետ մեկնել է հավաքի:
Բելինգեմը 19 տարեկան է: Նա «Բորուսիա» է տեղափոխվել «Բիրմինգեմից» 2020 թվականին: Հունվարի սկզբին նա CIES-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ: