ՊՍԺ-ի սեփականատերը հանդիսացող Qatar Sports Investments (QSI) ընկերությունը ցանկանում է ևս մեկ թիմում ներդրումներ կատարել: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն շփվում են ԱՊԼ-ի ակումբների հետ՝ ներառյալ «Տոտենհեմի»: ՊՍԺ-ի նախագահն ու QSI-ի գործադիր տնպրեն Նասեր Ալ-Խելայիֆին այս շաբաթ հանդիպել է լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դենիել Լևիի հետ:
Հանդիպումը ճանաչողական բնույթ է կրել: Բանակցությունները վաղ փուլում են: QSI-ը գնահատում է բոլոր տարբերակներն ու ակումբները: Հաղորդվում է նաև, որ ընկերությունը դեռևս բանակցություններ չի վարել «Լիվերպուլի» հետ, որի բաժնետոմսերը շուկայում են:
Հիշեցնենք՝ Qatar Sports Investments-ը բացի ՊՍԺ-ից տնօրինում է նաև պորտուգալական «Բրագայի» ակցիաների 23%-ը: