«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Goal-ը։
Մյունխենյան ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի հետ, ում ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»։
Գերմանական գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել Լեաուի հետ՝ դիտարկելով նրան որպես ֆրանսիացի վինգեր Քինգսլի Կոմանի փոխարինող, որից կարող են բաժանվել մոտ ապագայում։
Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
























































