ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբին խնդրել է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, խոսքը փորձառու պաշտպան Ժորդի Ալբայի մասին է։
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Ալբային Փարիզ, քանի որ կատալոնացիները ծրագրում են երիտասարդացնել իրենց կազմը։
Ինչ վերաբերում է անձամբ ֆուտբոլիստին, ապա նա նույնպես բաց է ՊՍԺ տեղափոխության և Լիոնել Մեսսիի հետ վերամիավորման համար:
Ալբան մարտին կդառնա 34 տարեկան։ Կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում պաշտպանը անցկացրել է 443 հանդիպում, որոնցում խփել է 25 գոլ և կատարել 96 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ալբայի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։
























































