«ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլն ասել է, որ «Լիվերպուլն» իր երազանքների ակումբն է։
«Իմ երազանքների ակո՞ւմբը։ Վստահաբար, «Լիվերպուլը»։ Նրանց շատ խաղեր դիտել եմ, երբ դեռ փոքր էի ու հորս հետ ֆուտբոլ էի նայում։ Մենք հետևում էինք «Լիվերպուլի» յուրաքանչյուր մրցաշրջանի՝ ուշադրություն դարձնելով բոլոր դետալներին։ Դա այն ակումբն է, որ ընդմիշտ կմնա իմ սրտում»,- Գվարդիոլի խոսքերն է փոխանցում RTL Danas-ը։
20-ամյա պաշտպանը 2021-ից հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»․ այնտեղ տեղափոխվել է Զագրեբի «Դինամոյից»։