Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ (FFF) պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվական։
«Համաձայնության ենք եկել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Շնորհակալ եմ FFF նախագահին։ Կատարում մոտ էինք մեր ուզածին՝ աշխարհի չեմպիոնությանը հասնելուն։ Շատ դրական պահեր եղան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ողջ անձնակազմին։
Ֆրանսիա վերադառնալով՝ հասկացա, թե ինչպիսի էմոցիաներ է առաջացրել այս աշխարհի առաջնությունը։ Շատ կիրք ու աջակցություն կար։ Կարող եք հավատալ, որ ես ամեն ինչ կանեմ Ֆրանսիայի հավաքականի համար միջազգային ամենաբարձր հարթակներում»,- Դեշամի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինային։