Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին։
Դեշամը 2012 թվականին է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Դեշամի հետ ֆրանսիացիները 139 խաղում տարել են 89 հաղթանակ, 2018 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն, 2021 թվականին հաղթել են Ազգերի լիգայում, իսկ Եվրո-2016-ում և ԱԱ-2022-ում դուրս են եկել եզրափակիչ։
Ֆրանսիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ երրորդն է, իսկ վերջին 5 տարիներին մշտապես ընդգրկվել է լավագույն քառյակում։
ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց Արգենտինային։
























































