Միլանի «Ինտերը» մտադիր է գնել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ ամռանը միլանյան ակումբը պայմանագիր կառաջարկի 23-ամյա խաղացողին:
Առաջիկա տրանսֆերի մոտավոր արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Իտալիա Ա Սերիայի այս մրցաշրջանում Պելեգրինին մասնակցել է 18 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: