«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմերին ձեռք բերելու համար։
«Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների խաղացողների մասին, բայց` այո՛, մենք բանակցություններ ենք վարում Զոմերի տրանսֆերի վերաբերյալ: Մենք դիտարկում ենք մեր տարբերակները և շուտով որոշում կկայացնենք»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
Մանուել Նոյերը ոտքի կոտրվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, ուստի «Բավարիային» նոր դարպասապահ է անհրաժեշտ: Դիտարկվել է «Մոնակոյից» Ալեքսանդր Նուբելին վերադարձնելու տարբերակը, սակայն կողմերը դժվարություններ են ունեցել բանակցություններում։
Ինքը՝ 34-ամյա Զոմերը, ում պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, հայտարարել է «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին։ Նրա ներկայիս ակումբը հունվարյան տրանսֆերի համար պահանջում է 5 միլիոն եվրո:
























































