«Վեսթ Հեմը» մտադիր է «Մանչեսթեր Սիթիին» ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է տեղափոխվել «Սիթի», իսկ հակառակ ուղղությամբ՝ Կելվին Ֆիլիպսը։
Լոնդոնյան ակումբում հասկանում են, որ մրցաշրջանի վերջում Ռայսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից և ցանկանում են նրան փոխարինել Ֆիլիպսով։