Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեչչեի» դեմ խաղի (4:0) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը քվեարկության արդյունքներով շրջանցել է «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին և թուրք Չենգիզ Ունդերին։
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա հայ ֆուտոբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
🅰️ Provider
— AS Roma English (@ASRomaEN) February 24, 2020
⚽️ Goalscorer
Congratulations to @HenrikhMkh on being voted the #ASRoma @qatarairways Man of the Match against Lecce! 🇦🇲🐺⚡️ pic.twitter.com/HfA8hFKp1F