Դանիացի հարձակվող Կասպեր Դոլբերգը փոխում է ակումբն ու առաջնությունը։ ֆրանսիական «Նիցայի» փոխարեն նա կշարունակի հանդես գալ գերմանական «Հոֆենհայմի» կազմում։
Պայմանագիրը կնքվել է վարձակալության պայմաններով։ Դոլբերգն առաջին անգամ կփորձարկի իրեն Գերմանիայի առաջնությունում։
Դոլբերգը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։ Նա մասնակցել է նաև ԱԱ-2022-ին։
Գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Հոֆենհայմը» 11-րդն է: