Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցաշարի 2022 թվականի ամենաարագավազ խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակում է նաև Էրլինգ Հոլանդը, ով ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Այսպիսով, վարկանիշային աղյուսակում առաջատարը Մուսա Դիաբին է «Բայերից»։ Նրա միջին արագությունը կազմել է 36,5 կմ/ժ։ Երկրորդ տեղում Ջերալդո Բեքերն է «Յունիոնից»։ Խաղացողը գրանցել է 36,4 կմ/ժ արագություն։
Հոլանդը երրորդ տեղում է։ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվողի ցուցանիշը կազմում է 36,3 կմ/ժ։ Չորրորդ տեղում Նաթան Նգումուն է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Նրա արագությունը 36,2 կմ/ժ է։ Իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Ժերեմի Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերից»։ Նրա արագությունը 36,1 կմ/ժ է։