«Միլանի», «Ֆիորենտինայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն դարձել է «Ջենոայի» նոր գլխավոր մարզիչը։
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Իտալական ակումբում Ջիլարդինոն փոխարինել է Ալեսանդեր Բլեսինային, ով պաշտոնանկ էր արվել դեկտեմբերի սկզբին։
Նշենք, որ որպես ֆուտբոլիստ Ջիլարդինոն հասցրել է խաղալ «Ջենոայում» (2012-2014 թթ.): Թիմը ներկայումս հանդես է գալիս Բ Սերիայում: