Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին։
28-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմից հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով։ Ապրիլին հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»:
««Յունայթեդի» սիրելի երկրպագուներ, մեծ հուզմունքով այսօր գրում ձեզ՝ հրաժեշտ տալու համար: Ակումբում 9 անհավանական տարիներից հետո ժամանակն է շրջել իմ կարիերայի էջը: Ես հեռանում եմ նոր մարտահրավերներ ընդունելու համար, բայց ես միշտ կմնամ «Կարմիր սատանա» և կշարունակեմ նույն հետաքրքրությամբ հետևել ակումբի արդյունքներին», — գրել է Մարսիալը սոցի ցանցերի իր էջերում։
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականի սեպտեմբերից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 317 հանդիպում, դարձել 90 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։ «Կարմիր սատանաների» հետ ֆուտբոլիստը հաղթել է Եվրոպա լիգան, երկու անգամ նվաճել Անգլիայի գավաթը, մեկական անգամ՝ երկրի Սուպերգավաթն ու Անգլիայի լիգայի գավաթը։
Մարսիալը նաև հանդես է եկել «Մոնակոյում», «Լիոնում» և «Սևիլիայում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացողն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































