ՊՍԺ-ն հետաքրքրված է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատիի ծառայություններով: Մարոկկացի ֆուտբոլիստն իրեն վատ չի դրսևորել ԱԱ-2022-ում և առաջացրել է եվրոպական ակումբների հետաքրքրությունը: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս տեղափոխությանը կարող է նպաստել Ամրաբատիի հայրենակից Աշրաֆ Հաքիմին, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում: Նա արդեն ստացել է հարձակվող Կիլիան Մբապեի հավանությունը, որը մեզ ազդեցություն ունի հանդերձարանում և ակումբի տրանսֆերային հարցերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամրաբատիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»: «Ֆիորենտինան» իր ֆուտբոլիստի համար մտադիր է նվազագույնը 30-40 մլն եվրո ստանալ: