Հայտնի է դարձել, թե երբ է Լիոնել Մեսսին սկսելու մարզվել ՊՍԺ-ի հետ։
Ֆրանսիական ակումբն ակնկալում է, որ հարձակվողը կվերադառնա մարզումներին հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 3-ին, գրում է TyC Sports-ը։
Այս դեպքում Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի հաջորդ երեք հանդիպումները՝ Լիգա 1-ում «Ստրասբուրգի» (դեկտեմբերի 28) և «Լանսի» (հունվարի 1) դեմ խաղերը, ինչպես նաև Ֆրանսիայի գավաթի խաղը «Շատորոյի» դեմ (հունվարի 6):
Սպասվում է, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում կխաղա «Անժե» դեմ՝ Լիգա 1-ի 18-րդ տուրում, (հունվարի 11-ին)։
Հարձակվողը, որն Արգենտինայի հետ դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն, այժմ հանգստանում է իր հայրենի քաղաքում՝ Ռոսարիոյում։