«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ կայանալիք առաջին խաղի մասին: Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Մադրիդում.
«Ես հիանում եմ այս ակումբով:Նրանց ֆուտբոլիստները բազմիցս խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ու ես չգիտեմ, թե քանի անգամ են նրանք ընդհանուր առմամբ գլխավերևում պահել տիտղոսը:
Մենք այնքան էլ շատ ՉԼ-ի հաղթողներ չունենք: Բայց մեզ այդ մրցաշարում հաղթելու ցանկություն է անհրաժեշտ, մենք պետք է 180 րոպե կենտրոնացած լիեննք:
«Ռեալն» այն ակումբն է, որին մենք ցանկանում ենք նմանվել: Նման մրցաշարերում ամենակարևորն այն է, որ մենք մեզ նման լինենք: Մենք մեզ պետք է ցույց տանք ամենամեծ ու հեղինակային ստադիոններից մեկում: Հետո մենք կփորձենք մի քանի գոլ խփել: Եթե չստացվի, մենք կշնորհավորենք նրանց ու կփորձենք ավելացնել հաջորդ փուլում»,- Գվարդիոայի խոսքերն է փոխանցում Goal-ը: