Ֆուտբոլային գործակալ Կարիմ Ջազիրին, որը ներկայացնում է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի շահերը, պատմել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի վնասվածքի լուսանկարը ցույց է տվել բժիշկներին և, համաձայն նրանց եզրակացությունների՝ ֆուտբոլիստը կկարողանար օգնել հավաքականին արդեն ԱԱ-ի 1/8 եզրափակչում.
«Վերցրել եմ Բենզեմայի լուսանկարները և խորհրդակցել երեք մասնագետների հետ, որոնք հաստատել են իմ ախտորոշումը, ըստ որի Բենզեման արդեն 1/8 եզրափակչում կարող էր օգնել իր թիմին, գոնե հայտավորվել խաղերին: Դեշամ, ինչո՞ւ նրան խնդրեցիր այդքան շուտ հեռանալ թիմից»,- ասել է Ջազիրին:
Բենզեման վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականում ԱԱ-ին նախապատրաստվելու շրջանում:
























































