ՊՍԺ-ի գլխավոր մենեջեր Ժան Կլոդ Բլանը լքել է ֆրանսիական ակումբը, հայտնում է L’Equipe-ը:
«Վերջին տասներկու մրցաշրջանները հսկայական պրոֆեսիոնալ արկածներ էին, և ես հպարտ եմ, որ օգնեցի ՊՍԺ-ին դառնալ միջազգային սպորտային ուժ, որն այսօր իրենից ներկայացնում է ակումբը», — ասել է Բլանը:
Նշվում է, որ Բլանը ՊՍԺ-ից հեռացել է նոր նախագծի համար։
Մեծ է հավանականությունը, որ նա պաշտոն կստանա ֆրանսիական մեկ այլ ակումբում՝ «Նիցայում»:
























































