Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը պատասխանել է հարցին, թե արդյոք Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը։
«Կարծում եմ՝ Մբապեն բոսս է։ Երբ խաղում ես նման ճնշման ներքո, ընդ որում նաև այն պատճառով, որ քիչ էր մնում տեղափոխվեիր «Ռեալ»։ Իսկ նա ուղղակի շարունակում է գոլեր խփել։
ԱԱ-ի եզրափակչում 70 րոպե Մբապեն չէր երևում։ Իսկ հետո նա երկու րոպեում երկու գոլ խփեց»,- Գուլիտի խոսքերն է փոխանցում Ziggo Sport-ը։
Հիշեցնենք՝ հետխաղյա 11-մետրանոցներով ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան պարտվեց Արգենտինային։