«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել թիմի առաջին հանդիպումը ԱԱ-2022-ի դադարից հետո, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
Այժմ 35-ամյա արգենտինացին 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո հայրենիքում է։ Ակումբը չի շտապում խաղացողին տեսնել թիմում:
Սպասվում է, որ Մեսսին Փարիզ կվերադառնա մինչև 2022 թվականի ավարտը: ՊՍԺ-ն դեկտեմբերի 28-ին կխաղա Ստրասբուրգի դեմ։
























































