ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդով, հայտնում է Sky Sports-ը:
Փարիզցիները ցանկանում են փորձել ձեռք բերել 29-ամյա բրազիլացուն, չնայած այն հանգամանքին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս ակտիվացրել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը երկարաձգելու տարբերակը։
2022/23 մրցաշրջանում Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 17 խաղում 1 գոլ է խփել։