Բելգիայի հավաքականի մարզիչ Թիերի Անրին ցանկանում է կրկին դառնալ գլխավոր մարզիչ, հայտնում է RMC Sport-ը։
«Մենք խոսում ենք ապագայի մասին։ Մի օր հույս ունեմ, որ կդառնամ գլխավոր մարզիչ, եթե նախագիծը հարմար լինի»,- ասել է Անրին:
Առայժմ ֆրանսիացին շարունակում է մնալ Բելգիայի մարզչական շտաբում՝ չնայած Ռոբերտո Մարտինեսի հեռանալուն գլխավոր մարզչի պաշտոնից:
Անրին իր կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է որպես գլխավոր մարզիչ՝ «Մոնակոյում» 2018/19 մրցաշրջանում և «Մոնրեալում» 2019/20 մրցաշրջանում։