Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FPF) ցանկանում է պայմանագիր կնքել 59-ամյա մասնագետի հետ, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն:
FPF-ն ցանկանում է Մոուրինյուից որքան հնարավոր է շուտ պատասխան ստանալ: Եթե մարզիչը համաձայնի գլխավորել ազգային հավաքականը, ապա կողմերը կգտնեն լուծում, որի շնորհիվ նա կկարողանա համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»:
Պորտուգալիայի գլխավոր հավաքականի մարզչի մեկ այլ թեկնածու է մնում Ռույ Խորխեն, որը գլխավորում է Մ21 տարեկանների հավաքականը։