«Բավարիան» նոր տրանսֆերային նպատակ ունի՝ պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Լրագրող Ֆիլիպ Կեսլերի խոսքերով՝ Յուլիան Նագելսմանն ակտիվորեն հետևում է «Լիոնի» եզրային պաշտպան Մալո Գուստոյի ելույթներին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Բավարիան» կարծում է, որ երիտասարդ ֆրանսիացին կարող է փոխարինել Պավարին աջ պաշտպանի դիրքում: Հիշեցնենք, որ Բենջամինը նախկինում ցանկություն էր հայտնել լքել «Ալիանց Արենան» և տեղափոխվել ակումբ, որտեղ հանդես կգա պաշտպանության կենտրոնում։
Այս մրցաշրջանում Գուստոն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում։ Այս խաղերում ֆուտբոլիստը մեկ գոլային փոխանցում է կատարել: