Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Ռենը» կամային հաղթանակ տարավ «Նիմի» նկատմամբ (2:1):
Առաջին րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Նոլան Ռուն, իսկ «Ռենի» կազմում դուբլ ձևակերպեց Մբայե Նյանգը:
Այսպիսով, «Ռենը» վաստակեց 44 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: «Նիմը» իր ակտիվում ունի 27 միավոր և գտնվում է 18-րդ գոտում: