Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ հանդիպման արդյունքը (3:0), տեղեկացնում է Daily Mail-ը:
«Հրաշալի հանդիպում էր: Արդեն երկրորդ խաղն է, որ մենք գոլ բաց չենք թողնում:
Պատք է շարունակել նույն ոգով: Տղաները գտել են իրենց խաղը»,- ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավոր է վաստակել ու բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Ուոթֆորդը» 24 միավորով գտնվում է 19-րդ տեղում: