ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Երիտասարդ ֆուտբոլիստը, որը լավ մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ հրավիրվել էր Իսպանիայի հավաքական՝ 2022 թվականի աշխարհի առաջնությանը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի և Բալդեի միջև բանակցությունները նոր պայմանագրի հարցում դադարեցված են։ Փարիզյան ակումբը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից։
Նշվում է, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև անգլիական ակումբներից մեկը։