Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» նախագահը խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի մասին։
«Կրիշտիանուն վերջերս զբաղված էր, քանի որ մասնակցում էր աշխարհի առաջնությանը։ Ես չէի էլ սպասում, որ նա որևէ ակումբի հետ բանակցություններ կվարի։
Մենք չենք ցանկանում խոսել այն խաղացողների մասին։ Ինչ որոշում էլ ընդունի Ռոնալդուն, հաջողություն եմ մաղթում նրան»,- Մասին Ալ-Մուամարիի խոսքն է մեջբերել SSC Sports-ը։