ՊՍԺ-ն մտադիր է պայքարել «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի համար, որի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
Կանտեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։ Կապտանռնագույնների կազմում գիտեն ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի կիսապաշտպան արդեն մի քանի շաբաթ է բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ, իսկ կատալոնական ակումբը մոտ է մրցաշրջանի վերջում նրան անվճար ստանալուն։
Գլխավոր խնդիրը կարող է դառնալ ֆուտբոլիստի աշխատավարձի հարցը։ Ֆինանսական սահմանափակումների պատճառով «Բարսելոնան» չի կարող ֆուտբոլիստին այնքան վճարել, որքան «Չելսին»։
Ն՛Գոլո Կանտեն «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին։ 31-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հաղթել է ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում։