Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավարտվել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Անգլիային և դուրս է եկել Կատարում ընթացող մունդիալի 1/2 եզրափակիչ։
Ֆրանսիացիների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Կիլիան Մբապեն, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Goal-ն իր Թվիթերի էջում հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականը երբեք չի պարտվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության խաղերում, երբ 23-ամյա հարձակվողը դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։
Կիսաեզրափակչում Դիդյե Դեշամի սաները դեկտեմբերի 14-ին կմրցեն Մարոկկոյի հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 23։00-ին։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Խորվաթիայի և Արգենտինայի հավաքականները։
ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։