Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում «Օսասունան» սեփական հարկի տակ ընդունել է «Գրանադային» ու 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում․ հյուրերից դուբլ ձևակերպեց վենեսուելացի հարձակվող Դարվին Դանիել Մաչիսը, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Ֆոլկուերը։
Այս հաղթանակից հետո «Գրանադան» իր միավորների թիվը հասցրել է 36-ի ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում է: «Օսասունան» 31 միավորով մնաց 12-րդ տեղում։