«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի եղբայրը՝ Նորդին Ամրաբատը, ասել է, որ ցանկանում է, որ Սոֆյանը կարիերան շարունակի ՊՍԺ-ում:
2022 թվականի Աշխարհի առաջնությունում Ամրաբատը դարձավ Մարոկկոյի հավաքականի գլխավոր հերոսներից մեկը՝ գրավելով բազմաթիվ ակումբների ուշադրությունը։
«Աշխարհի առաջնությունն ունի այն ուշադրությունը, որը տրվում է Չեմպիոնների լիգային։ Եղբայրս այժմ ամենամեծ բեմի վրա է, ուշադրության կենտրոնում։
Ցանկանում եմ, որ Սոֆյանը տեղափոխվի ՊՍԺ, քանի որ լավ համապատասխանում է այս թիմին։ Պարզապես պատկերացրեք նրանց կիսապաշտպանությունում Մարկո Վերատիի հետ:
Այնպես որ, Նասեր Ալ-Խելայիֆի (ՊՍԺ-ի նախագահ), եթե կարդում եք իմ խոսքերը, վերցրեք իմ եղբորը Ձեր ակումբ»,- մեջբերում է Ամրաբատին L’Equipe-ը։