Էրլինգ Հոլանդն ասել է, որ ցանկանում է Նորվեգիայի հավաքականի հետ խաղալ աշխարհի առաջնությունում։
«Դադարը լիցքաթափվելու լավ հնարավորություն է: Իհարկե, ցանկացած խաղացող ուզում է խաղալ աշխարհի առաջնությունում։ Իմ երազանքն է Նորվեգիայի հավաքականը ներկայացնել այս մրցաշարում։ Ես շատ կաշխատեմ, որ մի օր հասնեմ դրան։ Բայց դադարը դրական ազդեցություն է ունենում։ Ես հնարավորություն ստացա հանգստանալու, մի քանի շաբաթով դադար վերցնելու ֆուտբոլից և հնարավորինս պատրաստվելու խաղադաշտ վերադառնալուն։ Անհամբեր սպասում եմ խաղերի վերսկսմանը։
Ցանկացած ֆուտբոլասեր սիրում է դիտել աշխարհի առաջնությունը։ Իհարկե, ես կնախընտրեի այնտեղ խաղալ։ Բայց հիանալի է տեսնել, թե ինչպես են լավագույն թիմերն ու խաղացողները պայքարում միմյանց դեմ: Մենք արդեն շատ հիանալի հանդիպումներ ենք տեսել: Եղան նաև անակնկալներ։
Սկսվում է մրցաշարի ամենահետաքրքիր մասը, երբ մեկ փոքր սխալը կարող է հանգեցնել ձախողման: Դա էլ ավելի հաճելի է դարձնում խաղերի դիտումը»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը Sky Sports-ի հետ զրույցում։