«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը սոցցանցերում աջակցել է Լուիս Էնրիկեին, ով աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Մարոկկոյից պարտվելուց հետո հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչից։
«Իմ թիմում հիմա և միշտ ցանկանում եմ այնպիսի մարդկանց, ինչպիսին Լուիս Էնրիկեն է»,- գրել է Պույոլը։
Դեկտեմբերի 8-ին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նրա տեղը զբաղեցրել է Իսպանիայի պատանեկան ու երիտասարդական հավաքականների նախկին մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։