Դեկտեմբերի 8-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է իններորդ խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-21-ը՝ Խորվաթիայում։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։