Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կշարունակի աշխատել ազգային հավաքականի հետ։
Այս մասին հայտնում է Kicker-ը՝ մեջբերելով Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությանը։
Մարզիչը Գերմանիայի հավաքականին կնախապատրաստի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը, որը կկայանա հենց Գերմանիայում։
«Ես և իմ մարզչական թիմը լավատեսորեն ենք տրամադրված Եվրոպայի առաջնությանը տանը: Մենք՝ որպես թիմ, կարող ենք շատ ավելիին հասնել, քան ցույց տվեցինք Կատարում։ Մենք մեծ հնարավորություն բաց թողեցինք այնտեղ։ Մենք այս ամենից շատ բան կսովորենք։ Հուսով եմ՝ ողջ Գերմանիան ուրախ կլինի Եվրո-2024-ում»,- ասել է Ֆլիկը: