Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն նշել է, որ ուզում են ազգային հավաքականի ղեկին շարունակել տեսնել Դիդյե Դեշամին։
«Եթե պնդում եք, որ պատասխանեմ, ապա ուզում եմ ազնիվ լինել․ ուզում եմ, որ Դիդյեն մնա։ Եթե նա կարող է Ֆրանսիային դուրս բերել կիսաեզրափակիչ, ապա որոշումը վստահաբար նրա օգտին կմնա։
Չնայած նրան, թե ինչ են ասում որոշ մարդիկ, ես կյանքումս երբեք Զիդանին չեմ դիտարկել․․․և իմ շրջապատից ոչ ոք նրան չի զանգել։ Այս ամենն ասում է ֆեդերացիայի նախագահը, ոչ թե ընկեր»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում Sport Bild-ը։