Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Օլիվեր Բիրհոֆի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո ազգային թիմի մենեջերի պաշտոնից հեռանալու փաստը։
«Շատ բարդ կլինի լցնել այն դատարկությունը, որ նա թողել է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումով։ Մեր համագործակցությունը միշտ հիմնված է եղել հավատարմության ու վստահության վրա»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (DFB) մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողը DFB-ում աշխատում էր 2004 թվականից։