Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մենեջերի պաշտոնի չորս թեկնածուների։
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն Twitter-ում, Օլիվեր Բիրհոֆի պաշտոնանկությունից հետո պաշտոնի հավակնորդների թվում են Մաթիաս Սամերը, Լոտար Մատեուսը, Ֆրեդի Բոբիչը և Ռալֆ Ռանգնիկը։
Բիրհոֆը պաշտոնանկ արվեց Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում Բունդեսթիմի անհաջող ելույթներից հետո։
Թիմը չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ՝ զբաղեցնելով երրորդ տեղը Ճապոնիայի, Իսպանիայի և Կոստա Ռիկայի հետ խմբում:
























































