Դոմինիկ Լիվակովիչը Ճապոնիայի հետ 11 մետրանոց հարվածաշարից հետո խոսել է իր ապրումների մասին։
Խորվաթ դարպասապահը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հետ է մղել ճապոնացիների երեք հարված։
«Ինձ շատ լավ եմ զգում։ Թիմի շնորհիվ հիանալի մթնոլորտ է: Շնորհակալություն երկրպագուներին, որոնք եկել էին աջակցելու մեզ։
Ճապոնացիները սկզբում մեծ ճնշում գործադրեցին։ Բարդ խաղ էր, նրանք լավ էին պատրաստված, բայց մենք նույնպես:
Մենք հաղթեցինք, երբ մեզ համար ամենադժվար հատվածն էր։ Սա իմ կյանքի լավագույն հանդիպումն է և իմ կարիերայի լավագույն պահը»,- Զագրեբի «Դինամոյի» դարպասապահի խոսքն է մեջբերել Index-ը։