Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է 1/8 եզրափակչում Լեհաստանի դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակը։
«Հեշտ խաղ չէր, որովհետև Լեհաստանի հավաքականը լավ կազմակերպված է, նրանք մեզ խանգարելու ու առաջ անցնելու շանս ունեին։
Ընդմիջմանը մենք մի փոքր փոխեցինք մեր խաղը։ Կիլիան Մբապեն կարողանում է հարց լուծել, և դա հիանալի է մեր թիմի համար»,-մասնագետի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։